Կոսովոյի հյուսիսում ջրատարի պայթյունի պատճառով երկրի մի մասը կարող է առանց էլեկտրականության մնալ։
Այս մասին հայտարարել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին՝ տեղի ունեցածի համար մեղադրելով Սերբիային:
Կատարվածը, ըստ վարչապետի, ահաբեկչություն է: Ընդգծվել է, որ գործողությունն արվել է կրիտիկական ենթակառուցվածքների ուղղությամբ, որտեղ դժվար է վերանորոգում իրականացնելը:
