Բայդենը «Սև ուրբաթի» օրը գնել է հակաիսրայելական գիրք: Միացյալ Նահանգների նախագահը դուրս է եկել Մասաչուսեթսի Նանթաքեթ կղզում գտնվող գրախանութից՝ «Հարյուրամյա պատերազմը Պաղեստինում» գիրքը ձեռքին:
Գրքի հեղինակ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ռաշիդ Խալիդին այդ առիթով նշել է, որ Բայդենն ուշացել է մոտ 4 տարի։
