Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 01:28-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գուգարք գյուղի Աղայան փողոցում այրվում է տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղայան փողոցում գտնվող քարե շինության տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։58-ին, մարվել՝ 02։36-ին։ Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 70 քմ հատվածը։
Աղբյուր ՝ https://shabat.am/am/article/336374/Hrdeh—Gugarqum.-depqi-vayr-e
