Իրանը և դիմшդրության խմբերը կանգնած են Սիրիшյի կողքին. Աբբաս Արաղչի

Իրանը և դիմադրության խմբերը ահաբեկչության դեմ պայքարում շարունակում են աջակցել Սիրիային։

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծելով, որ Դամասկոս կատարած այցի ընթացքում ծավալուն բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։

Անդրադառնալով ներկա իրավիճակին՝  ընդգծել է, որ չնայած դժվարին ժամանակաշրջանին, առկա սպառնալիքներին դիմակայելու Սիրիայի վճռականությունը մնում է անսասան։

Արաղչին նաև հիշեցրել է, թե ինչպես է Սիրիան նախկինում դիմացել և հաղթանակած դուրս եկել այնպիսի մարտահրավերներից, ինչպիսին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարն էր։ Նա նշել է, որ Իրանը հստակ արտահայտել է իր համակողմանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը, բանակին ու ժողովրդին։

Արաղչին անդրադարձել է Իրանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային ընդհանուր մտահոգություններին` լավատեսություն հայտնելով տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով փոխադարձ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Նա կարևորել է երկու երկրների միջև համագործակցությունը խաղաղության և անվտանգության ընդհանուր նպատակների իրականացման գործում:

Կիսվել սոց․ ցանցերում