Թաիլանդի հարավում ջրհեղեղների հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Bangkok Post-ը։
Բնական աղետների կանխարգելման և օգնության դեպարտամենտի տվյալներով՝ հարավային նահանգներում երկարատև հորդառատ անձրևները հանգեցրել են մոտ 3,7 հազար բնակավայրերի հեղեղումների։ Աղետի հետեւանքներն ընդհանուր առմամբ ազդել են ավելի քան 660 հազար տնային տնտեսությունների վրա։
Ջրհեղեղից տուժած համայնքները գտնվում են Թաիլանդի զբոսաշրջային հայտնի երթուղիներից հեռու։ Զբոսաշրջիկների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան։
