Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 3-ին

Ըստ բանկերում և փոխանակման կետերում տարադրամի հաշվիչ Rate.am հարթակի տվյալների՝ դեկտեմբերի 3-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են.

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 396.33 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 405.22 դրամը:

Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 413.11 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 428.83 դրամը:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.69 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.00 դրամը:

Կիսվել սոց․ ցանցերում