ՔՊ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրեց Նարինե Ազարյանին

«Մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը»,- Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում հայտնեց մրցութային հանձնաժողովի անդամ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Վերջինս ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը, ոստ որի Նարինե Ազարյանը ծնվել է 1983 թվականի հունվարի 17-ին Վանաձորում:

2000-2005 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ իրավագետի որակավորմամբ:

2006-2013 թթ. զբաղեցրել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի իրավական ապահովման և անձնակազմի կառավարման վարչության իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը:

2024 թվականից մինչ օրս զբաղեցնում է ՄՍԾ իրավաբանական վարչության պետի քաղաքացիական ծառայության պաշտոնը:

Նարինե Ազարյանը հայտնեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվելը հնարավորություն է ոչ միայն մասնագիտական կարողությունները և հմտությունները գործադրելու, այլև ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելման և արդարության հաստատման գործում իր համեստ լուման ներդնելու համար:

Հայտարարելով, թե աշխարհում դեռ չի հաջողվել վերացնել կոռուպցիան՝ նույնիսկ «ամենազարգացած» երկրներում՝ թեկանծուն ասաց, թե միայն մասնագիտական կարողություններով հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ, անհրաժեշտ է ունենալ հստակ տեսլական և անսասան կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

Թեկնածուն չպատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, թե ինպես է վերաբերվում այն երևույթին որ ՔՊ- խմբակցությունը մերժել է ընդդիմության թեկնածուին, որպես իրեն մրցակցող առաջադրել։

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում