Երևանում շարունակվում են տոնական ձևավորման աշխատանքները. որ հատվածում կդադարեցվի երթևեկությունը

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 4-ի ժամը 20:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում է բնակիչների ներողամտությունը:

Կիսվել սոց․ ցանցերում