Արսեն Մնացականյանն ազատվել է Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
Այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Որոշման մեջ մասնավորապես նշված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մնացականյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»։
Հիշեցնենք՝ Մնացականյանն այդ պաշտոնին նշանակվել է 2023 թվականին՝ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Նա ՀԿԱԾ-ում ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ուներ։
