Հայկական կողմը համաձայնություն տվել է Մալթայում Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի՝ Բլինկենի միջնորդությամբ հանդիպմանը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Մինչդեռ Ադրբեջանը մերժել է հանդիպում կազմակերպելու ԱՄՆ միջնորդությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ, նաև՝ պնդել հանդիպման միջնորդությունը։
«Ադրբեջանը չի ցանկանում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության օրակարգին, դա նպատակահարմար չի համարում»,- հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին։
