Լոնդոնում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների ստեղծման հարցերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Լոնդոնում հանդիպում է ունեցել International Hospitals Group (IHG) կազմակերպության գործադիր տնօրեն Չեսթեր Քինգի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր․ դիտարկվել է նաև խնամքի հաստատությունների, այդ թվում՝ փոքր տների կառավարման լավագույն մոդելների ներդրման հնարավորությունը։

IHG գործադիր տնօրենը ներկայացրել է International Hospitals Group առողջապահական ծառայությունների համաշխարհային ընկերության գործունեությունը, որը մասնագիտացած է առողջապահական հաստատությունների մշակման, նախագծման և գործառնական կառավարման մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում