Բացահայտվել է վիտամինի պակասի ազդեցությունը տրամադրության վրա

Ցինկի, մագնեզիումի, վիտամին D-ի և այլ օգտակար նյութերի պակասը կարող է հանգեցնել դեպրեսիայի, զգուշացրել է սննդաբան Իրինա Գեյկալոն։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում բացահայտել է որոշ սննդանյութերի ազդեցությունը հոգեկան առողջության և տրամադրության վրա։

Ըստ նրա՝ տարբեր սննդանյութերը կարևոր են նյարդային համակարգի բնականոն գործունեության, նյարդային հաղորդիչների՝ սերոտոնինի, դոֆամինի, նորէպինեֆրինի սինթեզի և հորմոնալ հավասարակշռության կարգավորման համար։

«Վիտամինները և միկրոէլեմենտները, ինչպիսիք են՝ վիտամին D-ն, B վիտամինները, մագնեզիումը, ցինկը, ապացուցված ազդեցություն ունեն հոգեկան առողջության վրա»,- ըստ shantnews-ի՝ ասել է Գեյկալոն:

Նա ասել է, որ, օրինակ, օրգանիզմում ցինկի պակասը կարող է հանգեցնել տրամադրության վատթարացման, քնկոտության և հոգնածության, իսկ վիտամին D-ի և B6, B9, B12 վիտամինների պակասը կարող է առաջացնել դյուրագրգռություն և նույնիսկ դեպրեսիա: Սննդաբանը հավելել է, որ մագնեզիումը, որը մասնակցում է սթրեսի կարգավորմանը, նույնպես անհրաժեշտ է հոգեբանական ինքնազգացողությունը պահպանելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում