ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բադասյանը՝ վրացական համարանիշներով մեքենաների արգելքի մասին

Եթե ես և դուք ուզում ենք մեքենա բերել և Հայաստանում վարել, պետք է բերենք, մաքսազերծենք և վարենք. հիմա ինչու մենք պետք է մաքսազերծման վրա գումար ծախսենք, հայտարարագիր ներկայացնենք, վճարենք բոլոր մաքսերը, տուրքերը, հարկերը, իսկ այդ մեխանիզմով մարդիկ չվճարեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով վրացական համարանիշներով Հայաստանում մեքենա վարող վարորդների բողոքներին:

 

«Այստեղ ամբողջ քննարկման աբսուրդն այն  է, որ վրացական համարանիշը նախատեսված է Վրաստանի տարածքում մեքենա վարելու համար, Հայաստանում պետք է ունենալ հայկական համարանիշի: Ընդ որում, կան բացառություններ, երբ մարդը ժամանակավոր գալիս է Հայաստան, իրեն տրված է հնարավորություն իր մեքենայով գալ Հայաստան և դուրս գալ:  Երբ այս մեխանիզմն օգտագործվում է մեքենա չմաքսազերծելու, բայց այդ մեքենան  մշտապես ՀՀ տարածքում պահելու համար, և դուք հայտնվում ենք անհավասար վիճակում»,- ասել է Բադասյանը:

 

Միաժամանակ նա նկատել է, որ այստեղ կա մի հարց. «Երբ պետությունը, ի դեմս ՊԵԿ-ի, դրան անմիջապես չի արձագանքում, չի ասում՝ այդ ինստիտուտը դրա համար չի, մարդիկ էլ ասում են՝ բա ո՞նց ենք 3 տարի դրանից օգտվել, հիմա ՊԵԿ-ը ասում է՝ էլ չես կարող: Դրա համար, մենք կլսենք մեր քաղաքացիներին եւ այնպիսի կարգավորումներ կընտրենք, որ միանգամից այս հարաբերությունները չխզվեն: Ես համաձայն եմ, որ ՊԵԿ-ն այստեղ մեղավորություն ունի, որովհետև պետք է այդ ամենին արագ արձագանքեր: Ես հիմա այդ մարդկանց հորդորում եմ այդ ցայտնոտ վիճակից դուրս գան»,-ասել է նա՝ հավելելով․

 

«Մենք ինչ որոշում էլ կայացնենք, անպայման լսելու ենք մարդկանց, ողջամիտ ժամկետներ ենք քննարկելու, որ իրենք ժամանակ ունենան հարմարվելու նոր վիճակին»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում