ՀԱԿՈԲՈՍ 1: 2 Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք՝ 3 իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ 4 Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք։ 5 Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։ 6 Միայն թե թող նա հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։ 7 Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից որևէ բան կստանա։ 8 Երկմտող մարդն անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։
Օրվա խոսք` «ՀԱՎԱՏ ԵՎ ԻՄԱՍՏՈւԹՅՈւՆ»
