Սարիկ Մինասյանը՝ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար

Ինչպես հայտնի է՝ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին անցկացվեցին նախնական ընտրություններ՝ փրայմերիզ, որին ինքնառաջադրվել էր և պայքարեց 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:

Քվեաթերթիկների ամփոման արդյունքում Սարիկ Մինասյանը դարձավ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Հիշեցնենք՝ գործընթացի շրջանակներում քաղաքը բաժանվել էր 5 մասի, ձևավորվել էր 5 խումբ, որոնք քվեատուփով և քվեաթերթիկներով շրջել են Գյումրու փողոցներում և թաղերում, պատահականության սկզբունքով քաղաքացիներին առաջարկել մասնակցել ընտրությանը: Տարածքների փողոցների ընտրությունը կատարվել է վիճակահանությամբ, քվեարկությունը՝ սոցիոլոգիական մեթոդով: Քվեարկությունը կատարվել է ամեն տնից մեկ քվե սկզբունքով:

Կիսվել սոց․ ցանցերում