Հիմա արդեն կասկածում եմ. գուցե իրենք էլ Տարասովի՞ց էին հավաքագրվել

Հայ ժողովրդի «մեծ բարեկամ», Ստեփանակերտի քաղէլիտայի երկարամյա բաժակընկեր, հայաստանյան ընդդիմադիր մամուլի պաշտելի վիզավի Ստանիսլավ Տարասովը 1978-1991 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Հեռուստառադիոպետկոմի Մերձավոր Արեւելքի թուրքական հաղորդումների խմբագրությունում՝ միաժամանակ հանդիսանալով Կենտրոնական հեռուստատեսության միջազգային կապերի գլխավոր խմբագրության մեկնաբան: ԽՍՀՄ-ում նման կարիերան հատուկ ծառայության սպաների համար դիվանագիտական իմունիտետի ապահովման միջոց էր: Երբ Ստեփանակերտի «գիտուններին» ասում էի, որ 1960-ական թվականներից սկսած Բաքվի համալսարանի պատմության եւ արեւելագիտության բաժնի բոլոր ուսանողներն անխտիր հավաքագրվել են Պետանվտանգության հանրապետության կոմիտեի նախագահի տեղակալ, այնուհետեւ նախագահ Հեյդար Ալիեւի կողմից, եւ Տարասովը, որ ծնվել է Ադր. ԽՍՀ Կիրովաբադ քաղաքում, ավարտել Բաքվի համալսարանը, չի կարող ԼՂ հարցում մեր աջակիցը լինել, ինձ նայում էին որպես լուսնահարի: Հիմա արդեն կասկածում եմ. գուցե իրենք էլ Տարասովի՞ց էին հավաքագրվել: Չեմ պնդում, ինչպես տատս կասեր՝ վայ հոգի, բայց այդքան անադեկվատություն բանական մարդկանց մոտ չպետք է լիներ:

 

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid022kVb2Ez7iwLSfJp7JhAdQUJn4FkWmDWJoSChe8JoqQHU75J1d3LtmknoSWC9Y1a6l&id=100009118389831&rdid=BSc9ghKzT6cLZr9Q#

Կիսվել սոց․ ցանցերում