Ուկրшինայի վրա առաջիկա օրերին «Օрեշնիկ»-ով նոր հшրձակման հավանականություն կա. ԱՄՆ հետախուզություն

ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել է Ուկրաինայի վրա «Օրեշնիկի» նոր հարձակման հավանականության մասին, որը կանխատեսվում է  առաջիկա օրերին:

Ռուսաստանը կարող է կրկին օգտագործել «Օրեշնիկ» միջին հեռահարության փորձարարական բալիստիկ համակարգը մոտ օրերս Ուկրաինային հարվածելու համար, ասվում է ԱՄՆ հետախուզության գնահատականի համաձայն, հայտնում են Associated Press-ը և Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:

Ըստ AP-ի աղբյուրի, ԱՄՆ-ում Օրեշնիկի օգտագործումն ավելի շատ դիտվում է որպես ահաբեկման փորձ, քան շրջադարձ ռազմի դաշտում: Նա ասաց, որ Ռուսաստանն ունի այդ հրթիռներից միայն մի քանիսը, և դրանք կրում են ավելի փոքր մարտագլխիկ, քան մյուս հրթիռները, որոնք պարբերաբար արձակվել են Ուկրաինայի ուղղությամբ:

Վաշինգտոնը չի հավատում, որ Օրեշնիկը կփոխի պատերազմի ընթացքը, հավելել է Reuters-ի աղբյուրը:

Կիսվել սոց․ ցանցերում