Դեկտեմբերի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է:
Հիվանդանոց են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարզվում են մահվան հանգամանքները:
