Բլինքենը չհայտարարված այց է կատարել Իրшք. Սիրիшյի ապագայի վերաբերյալ հարցեր են քննարկվել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չհայտարարված այց է կատարել Իրաք՝ հանդիպելու վարչապետ Մուհամմեդ Շիա ալ Սուդանիի հետ`Սիրիայի ապագայի շուրջ բանակցությունների համար:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, կարևոր ազդեցություն ունի տարածաշրջանի վրա:

Նշվում է, որ Բլինքենը Իրաք է մեկնել Թուրքիա կատարած այցից հետո: Անկարայում նա հանդիպել էր Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի հետ:

Պետքարտուղարը նշել էր, որ համաձայնություն կա ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև այն հարցում, թե երկու երկրներն ինչ կցանկանային տեսնել Սիրիայում՝ Ասադի տապալումից հետո:

Կիսվել սոց․ ցանցերում