ՆԳՆ-ն հորդորել է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները

ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորել է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հարգելի՛ վարորդներ, հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, որոնց մասին պարբերաբար տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Բոլորիս անվտանգությունից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Բացի այդ, հիշեցնենք նաև, որ ուժի մեջ է մտել օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ ձմեռային անվադողերով երթևեկելը մարտի 31-ը ներառյալ պարտադիր է։

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում