ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն։
«Ջերմորեն շնորհավորում եմ Միխեիլ Ղավելաշվիլուն` Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հայաստանը ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում: Մաղթում եմ նրան հաջողություն այս կարևոր դերում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։
Հիշեցնենք՝ Վրաստանում ավարտվել են նախագահական ընտրույթունները: Միխեիլ Կավելաշվիլին ընտրվել է նախագահ՝ ստանալով ընտրական 300 ձայներից 224-ը: Այս մասին հայտնել է Վրաստանի ԿԸՀ-ն։
