Իսրшյելը թանկ գին կվճարի Սիրիш ներխпւժելու համար. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար

Իսրայելը ստիպված կլինի թանկ վճարել Սիրիայի ինքնիշխանության դեմ ագրեսիայի համար՝ Արաբական Հանրապետության նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումից հետո։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) ղեկավար Հոսեյն Սալամին։

«Սիոնիստները մեծ գին են վճարելու իրենց ներխուժման համար այս հողի վրա»,-մեջբերում է նրա խոսքերը SNN հեռուստաալիքը:

Ինչպես նշել է Սալամին, մինչ Իրանը ներկա էր Սիրիայում, Թեհրանը երբեք չի ձգտել գրավել կամ բռնակցել արաբական հանրապետության մի մասը, այլ միայն փորձել է «օգնել պահպանել սիրիացիների ազգային արժանապատվությունը»:

Կիսվել սոց․ ցանցերում