Ես նրան թույլ չեմ տա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ շփումներում իրեն միջնորդներ պետք չեն:

Այս մասին նա ասել է դեկտեմբերի 17-ին տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նիստում, հաղորդում է «Ուկրինֆորմ» — ը։

Զելենսկին հայտնել է, որ մի քանի հանդիպումներ և զրույցներ է ունեցել Թրամփի հետ:

«Այժմ անցումային շրջան է Միացյալ Նահանգներում։ Ես շփվում եմ նախագահ Թրամփի հետ, մենք ունեցել ենք մի քանի հանդիպումներ, զրույցներ։ Միջնորդներ դրանում ինձ պետք չեն։ Կան տարբեր քաղաքական գործիչներ, որոնք PR են անում», — ասել Է նախագահը։

Այս համատեքստում երկրի ղեկավարը հիշատակել Է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ ասելով,- «Ես նրան և նրա նմաններին թույլ չեմ տա»:

«Մեզ պետք են ուղղակի հարաբերություններ ԱՄՆ-ի հետ։ Մենք ուժեղ երկիր ենք, մենք դա ցույց տվեցինք մարտի դաշտում ՝ Պուտինի ողջ ագրեսիայի ժամանակ։ Եվրոպայում ինչ-որ մեկը նման ժամանակակից օրինակ ունի: Ոչ Օրբանն այդպիսի բանակ ունի։ Ինչով է նա ճնշելու Պուտինին։ Անեկդոտ? Ժպիտ? Թող իրեն պահի», — հայտարարել Է նախագահը։

Կիսվել սոց․ ցանցերում