Ղրղզստանը նոր վարչապետ ունի

Ղրղզստանի նոր վարչապետ է նշանակվել Ադիլբեկ Կասիմալիևը, ով նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Նա կփոխարինի Աքըլբեկ Ջապարովին, ում նախագահը պաշտոնանկ էր արել 2 օր առաջ։

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել Ադիլբեկ Կասիմալիևին նախարարների կաբինետի նախագահ և նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Կասիմալիևի թեկնածությունը հաստատել է Ժոգորկու Քենեշը (խորհրդարան) դեկտեմբերի 18-ին կայացած նիստում, հայտնում է 24.kg-ը։

Կասիմալիևը պատգամավորներին խոստացել է, որ կշարունակի իրականացնել իր նախորդի՝ Աքըլբեկ Ջապարովի ծրագիրը։

Մինչ այս նշանակումը Կասիմալիևը զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը, իսկ 2015-2018 թվականներին ղեկավարում էր երկրի ֆինանսների նախարարությունը։

Կիսվել սոց․ ցանցերում