Մոտ 10 կգ մшրիխուшնայի նմանվող զանգված՝ «Չանգան»-ում․ Երևանի Ռուբինյանց փողոցում 3 երիտասարդ ձերբակալվել է

Քրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է։

Օգոստոսի 31-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն իրացրել են մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունը։

Համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները Երևանի Ռուբինյանց փողոցում ձերբակալել են երեք երիտասարդի և մեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

«Չանգան» մակնիշի մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված։

Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել սոց․ ցանցերում