Մոսկվայում մեկնարկած քաղաքապետի ընտրությունները կտևի 3 օր: Քաղաքացիներն իրենց ընտրությունը կարող են կատարել մինչև սեպտեմբերի 10-ը՝ ժամը 20.00-ն։
Մոսկվացիները բացի ընտրատեղամասեր այցելելուց, քաղաքացիական իրենց պարտքը կարող են կատարել առցանց տարբերակով:
Նաև էլեկտրոնային քվեարկության տերմինալներն են տեղադրվել Ռուսաստանի մայրաքաղաքի բոլոր ընտրատեղամասերում, որոնցով ևս կարելի է քվեարկել։ Այս նորամուծությունը կօգնի խուսափել հերթերից։
Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է հինգ թեկնածու՝ գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Պետդումայի փոխխոսնակներ Բորիս Չերնիշովը, Վլադիսլավ Դավանկովը, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Լեոնիդ Զյուգանովը և «Արդար Ռուսաստան՝ հայրենասերներ՝ հանուն ճշմարտության» կուսակցության առաջին փոխնախագահ Դմիտրի Գուսևը։
