ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել Սուրիկ Զարբաբյան Վաչիկի անհատ ձեռնարկատիրոջ կաթնամթերքի արտադրամասում (քաղաք Էջմիածին):
Մասնավորապես՝
— արտադրական շինության կառուցվածքը և պայմանները չեն ապահովել օդի աղտոտումից, կեղտի կուտակումից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը,
— բացակայել է արհեստական օդափոխության համակարգը․
— արտադրական շինության հատակը և պատերը գտնվել են ոչ բարվոք վիճակում, ինչի արդյունքում պատշաճ չեն լվացվել և ախտահանվել,
— արտադրողը չի իրականացրել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,
— սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր։
