Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքի վճարումներ կատարել «Գազպրոմ» բանկի միջոցով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն ամերիկացի գործընկերների հետ հանդիպումից հետո։
Ինչպես գրել են թուրքական լրատվամիջոցները, ռուսական «Գազպրոմ» բանկը ներառված է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում, բայց այդ հարցում Թուրքիային տրվել են արտոնություններ։
Նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել բանկի և նրա վեց օտարերկրյա դուստր ձեռնարկությունների նկատմամբ։
