Միսիսաուգայում (ԱՄՆ) Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի հմտությունները վատացել են կորոնավիրուսային համաճարակի ժամանակ։ Հետազոտողները ենթադրում են, որ դա պայմանավորված է եղել ինքնամեկուսացման, հասակակիցների հետ ամենօրյա շփման բացակայության և ծնողների զբաղվածության հետ: ըստ shantnews-ի՝ հայտնում է PsysOrg-ը։
Հետազոտությանը մասնակցել է 11 ամսականից մինչև երեք տարեկան 365 երեխա: Երեխաների բառապաշարի չափը գնահատվել է մինչև ինքնամեկուսացման շրջանի մեկնարկը և դրա ավարտը։ Վերջնական թեստավորումն անցկացվել է տեսազանգի միջոցով՝ օգտագործելով Zoom-ը:
Արդյունքները ցույց են տվել, որ 19-29 ամսական երեխաների մոտ նվազել է բառապաշարը և վատացել են լեզվական հմտությունները: Հմտությունների հետընթաց հիմնականում նկատվել է միջին եկամուտ ունեցող ընտանիքների նախադպրոցական տարիքի երեխաների մոտ:
ենթադրում են, որ ծնողները դժվարությունների են հանդիպել՝ փորձելով համատեղել կենցաղային պարտականությունները և աշխատանքը հեռավոր ձևաչափով, ինչի պատճառով նրանք սկսել են ավելի քիչ կարդալ և շփվել իրենց երեխաների հետ: Ինքնամեկուսացման պատճառով ընտանիքի հարազատներից և ընկերներից ոչ ոք չի կարողացել այցելել երեխաներին, ինչն էլ ավելի է խորացրել շփման և ժամանցի բացակայությունը։ Հեռուստացույցն ու գաջեթները դարձել են նախադպրոցական տարիքի երեխաների ժամանցի հիմնական աղբյուրը։
Հեղինակները նշել են, որ ավելի հարուստ ընտանիքների երեխաները հետընթաց չեն ցուցաբերել։ Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է տանը անձնակազմի, ուսուցիչների և մանկավարժների մշտական առկայությամբ. հարուստ ծնողների երեխաների ամենօրյա բանավոր հաղորդակցության քանակը մնացել է նույն մակարդակի վրա:
