Աղոթք

Աղաչում և խնդրում ենք Քեզանից, ո՛վ բազմագութ Աստված

մեր ազգի հին ու նոր ամբողջ հավատքով ու հույսով ի Քեզ ննջածների, նաև նորոք հանգուցյալների համար:

Հիշի՛ր Քո ողորմությամբ Գալստյանդ մեծ Օրը,

թողություն շնորհիր նրանց բոլոր մեղքերին և սխալներին,

և դասի՛ր սրբերիդ հետ Քո աջակողմյան դասում,

և Քեզ փառք հավիտյանս հավիտենից: Ամեն:

Կիսվել սոց․ ցանցերում