Կարմիր գծերի հարցը երբևէ գումարի հարց չի եղել․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետն ավագանու նիստի ընթացքում անդրադարձավ մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափմանը։

Նա ընդգծեց, որ ավտոկայանատեղիների վարձավճարը նախորդ տարի սահմանելուց հետո չեն նշել, թե բեռնաթափման խնդիրը կլուծվի արմատապես։

Ըստ քաղաքապետի՝ Սարյան փողոցում կամ Կենտրոնի շատ այլ հատվածներում կայանատեղիի գինը եթե 1000-1200 դրամ էլ սահմանվի, միևնույն է, իրավիճակն արմատապես չի փոխվի։

«Սակայն Խանջյան փողոցում, Մաշտոցի պողոտայում, Սայաթ-Նովա փողոցում և որոշ այլ հատվածներում զգալի փոփոխություններ կան։ Եթե նախկինում կայանատեղի գտնելու համար անհրաժեշտ էր 20 րոպե, ապա հիմա հնարավոր է երեք րոպեում կայանել մեքենան»,- նկատեց քաղաքապետը։

Նա վստահեցրեց՝ կարմիր գծերի հարցը երբևէ գումարի հարց չի եղել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում