Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ բանավեճից խուսափող նախկին նախագահների պահվածքը հիշեցնում է սեղանի տակից տղամարդ խաղացող հեքիաթի հայտնի հերոսին։
«Իրականում գործ ունենք քաղաքական անպատասխանատվության հետ, երբ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձինք խուսափում են տարիներ շարունակ հնչեցրած իրենց հայտարարությունները հիմնավորելուց, խուսափում են վարչապետի հետ առերեսվելուց, խուսափում են հանրության դիմաց ներկայանալուց ու ճշմարտությունը բացահայտվելուց։
Նույն քաղաքական անպատասխանատվությամբ էլ պետություն են կառավարել, բանակցություններ են վարել, հանրությանն են մոլորեցրել կեղծ ու փուչ թեզերով։
Նախկին նախագահների քաղաքական անպատասխանատվությամբ է բացատրվում/հիմնավորվում այն աղետը, որ 2020թ-ին վրա հասավ մեզ։
Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավիճել Լեռնային Ղարաբաղի թեմայով:
Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, սակայն, մերժել են նրա հետ բանավիճելու առաջարկը։
