Ռ Դ-ում հայտնել են, որ առևտրի կենտրոնում 1 զпհի պատճառ դարձած հրդեհը բռնկվել է пւկրաինական ԱԹU-ի խпցման հետևանքով

Հյուսիսային Օսիայի Վլադիկավկազ քաղաքի «Ալանիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհն առաջացել է խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով։ Զոհվել է 1 կին։ Կա նաև 2 վիրավոր։ Այս մասին հայտնել է նահանգապետ Սերգեյ Մենյայլոն։

Նա իր Telegram ալիքում գրել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ԱԹՍ-ն Մոսկվայի ժամանակով 08։28-ին:

«Այս վարկածը հաստատում են նաև քննչական-օպերատիվ միջոցառումների նախնական տվյալները», – գրել է նա՝ հավելելով, որ ԱԹՍ-ի բեկորները որոնվում են։

Կիսվել սոց․ ցանցերում