Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստը կնախագահի հեռավար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը

«Հայաստանի վարչապետը հեռավար նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը»,- ասել է Նազելի Բաղդասարյանը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, քանի որ քովիդի դրական ախտորոշում ունի:

Կիսվել սոց․ ցանցերում