Թուրքիայում ազատազրկման է ենթարկվել 16-ամյա քաղաքացին, ով ընթացիկ տարվա մայիսի 12-ին հայհոյանքներ էր հնչեցրել Ստամբուլում Թուրքիայի նախագահական ավտոշարասյան ուղղությամբ:
Ինչպես հայտնել է «Birgün» թուրքական թերթը, դեպքից հետո երիտասարդը նախագահականի ցուցումով ձերբակալվել, ապա շաբաթական մեկ անգամ ստորագրելու և երկիրը չլքելու պայմանով ազատ է արձակվել:
Այնուհետև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբան Ահմեդ Օզելը մեղադրական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերոնշյալ անձի կալանավորումը:
Քաղաքացին դատապարտվել է 1 տարի, 4 ամիս ազատազրկման, որն ավելի ուշ փոխվել է մինչև 10 ամիս 10 օրվա:
