17 միջազգային փորձագետի է ներգրավվել AZAL ինքնաթիռի կпրծանման հետաքննությանը

Ղազախստանը 17 միջազգային փորձագետի է ներգրավել AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությանը:

Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը հայտնել է, որ հետաքննությանը ներգրավվել է 17 միջազգային փորձագետ:

«Նշանակվել է հետագծելիության, բալիստիկ և պայթուցիկ նյութերի համալիր փորձաքննություն։ Պետք է հստակ պատասխաններ ստանանք՝ երբ և ինչու է տեղի ունեցել պայթյունը։ Արդյունքների հիման վրա մենք կտեղեկացնենք ինչպես ղազախական, այնպես էլ համաշխարհային հանրությանը»,- նշել է Բոզումբաևը։

Կիսվել սոց․ ցանցերում