Լցանավերի վթшրի հետևանքով Սև ծով է հոսել մոտ 2,4 տոննա նшվթամթերք

Մազութով լցանավերի վթարից հետո մոտ 2,4 հազար տոննա նավթամթերք է հայտնվել Սև ծովում:

Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությանը։

«Մասնագետները պարզել են ծովում հայտնված նավթամթերքի ծավալը. մոտ 2,4 հազար տոննա։ Սա զգալիորեն պակաս է լցանավերի նավապետների տված նախնական գնահատականից»,- ասված է հրապարակման մեջ։

Նախարարությունը հայտնել է նաև, որ Կերչի նեղուցի ջրերում տեղի ունեցած վթարը M100 կարգի ծանր մազութի հետ կապված առաջին վթարն է աշխարհում։ Այս առումով նավթի վերացման հիմնական մեթոդը ափամերձ գոտուց այն հավաքելն է, երբ մազութն արտանետվում է ափամերձ գոտի:

Volgoneft-212 և Volgoneft-239 լցանավերը վթարի էին ենթարկվել դեկտեմբերի 15-ին։ Նավաստիներից մեկը մահացել էր, մյուսները տարհանվել էին։ Լցանավերը մոտ 9,2 հազար տոննա մազութ էին տեղափոխում:

Կիսվել սոց․ ցանցերում