Քաղաքացիները պահանջում են, որ նախագահի միասնական թեկնածու Արցախի ամենաձախողված պաշտոնյաներից մեկը և ԱԺ երեք խմբակցությունների միասնական թեկնածուն՝ Սամվել Շահրամանյանը, ով 2018֊2020 թթ. մինչև 44-օրյա պատերազմը ԱՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնն է զբաղեցրել՝ թույլ տալով, որ թշնամին ակտիվ լրտեսական ցանցեր ստեղծի Արցախում, հանդես գա հրապարակային նախընտրական ելույթով և ներկայացնի իր ծրագիրը։
Ինչպե՞ս է Շահրամանյանն անձամբ տեսնում երկրի կարճաժամկետ՝ հումանիտար ճգնաժամը հաղթահարելու ուղիները, Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ որոնք են լինելու նրա առաջնային քայլերը, ինչպե՞ս է պատկերացնում հարաբերությունները Երևանի հետ, Բաքվի հետ երկխոսության, միջազգային մեխանիզմների ներքո արցախահայության իրավունքների և անվտանգության հարցերի ապահովումը։
Փաստորեն հրապարակում հավաք միայն Ռուբեն Վարդանյանի փողերով է հնարավոր կազմակերպել և միայն մանկապարտեզի մակարդակի ելույթներ հնչեցնել։ Հասուն քաղաքական միտքը Արցախի համար չէ, ստեղծված իրավիճակից ողջամիտ ելք Արցախի քաղաքական վերնախավը չի կարող ունենալ։
Այն ինչով զբաղված են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրենց արցախյան գործակից Բակո Սահակյան-Արկադի Ղուկասյանով նպատակ ունի վերջնականապես ոչնչացնել Արցախի սուբյեկտայնության վերջին հնարավորությունները՝ ականապատելով Հայաստանի պետականությունն ու ինքնիշխան հարատևելու հնարավորությունը։
Աղբյուրը՝
