Երևանում դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին շտապբուժօգնության ծառայության 3373 կանչ է գրանցվել: Այս մասին «Հրապարակ»֊ին հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ֊ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, նշելով, որ այդ օրերին ոչ մի արտակարգ պատահար չի գրանցվել, ծառայությունն աշխատել է բնականոն հունով:
Նա մեզ փոխանցեց, որ կանչերը եղել են հիմնականում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների վերաբերյալ։
Որպես արտառոց դեպք Գրիգորյանը առանձնացրեց դեկտեմբերի 31֊ի այն կանչը, որը վերաբերել է երեխայի ձեռքում պայթուցիկ պայթելուն։
Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ ավելին քան 70 դեպքով ավելի կանչ է եղել։
