Հոգնած, բայց ոչ կոտրված. բելգիուհի Հիլդե Դոզոնը դարձավ աշխարհում առաջին կինը, որը 2024 թվականին ամեն օր վազել է մարաթոնյան տարածությունը, հայտնում է Euronews-ը։ Երեքշաբթի նա վերջին անգամ հատեց եզրագիծը Գենտում։
Առջևում Դոզոնին Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկելու փաստաթղթերի ներկայացումն է։ «Ինձ համար հոգեկան լարվածությունն ավելի ծանր էր, քան ֆիզիկականը», — իր եզակի փորձի մասին պատմում է Հիլդեն: -Իհարկե, ֆիզիկապես էլ ամեն ինչ պետք է կարգին լինի, այլապես ամեն օր չորս ժամ չես կարողանա վազել։ Բայց ամեն օր մեկնարկի դուրս գալը հոգեպես մեծ ծանրաբեռնվածություն է»:
55-ամյա մարզուհին ոչ միայն մեկ տարվա ընթացքում վազել է ավելի քան 15 հազար կիլոմետր, այլև իր ակցիաների ընթացքում հավաքել է 60 հազար եվրո՝ կրծքագեղձի քաղցկեղի բուժման հետազոտությունների համար։ Նա կարողացավ գերազանցել ավստրալացի Էրչանե Մյուրեյ-Բարտլետի ռեկորդը, որը 2023 թվականին մարաթոն է վազել տարվա 150 օրը:
