Վաղը երթ ենք անում. Նիկոլ Փաշինյանի հիշեցումը՝ քաղաքացիներին (Անցյալից հիշեցում)

Վաղը 17:00-ին, Մոսկվա կինոթատրոնի՝ Շարլ Ազնավուրի հրապարակից ԵԼՔ դաշինքը սկսելու է թանկացումների դեմ երթը:

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հիշեցրեց նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ վաղը ժամը 17:00-ին Մոսկվա կինոթատրոնի մոտից մեկնարկում է մեր երթը, որի հիմնական կարգախոսն է՝ «վերջ թանկացումներին» եւ որի հիմնական նպատակն է կասեցնել թանկացումների հետագա ծավալումը: Դա պետք է տեղի ունենա Հարկային օրենսդրության փոփոխության միջոցով, որը պետք է Խորհրդարանը ընդունի բացառապես հանրային ճնշման ներքո»,- մասնավորապես նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

https://fb.watch/wW1DQa-dBP/

Կիսվել սոց․ ցանցերում