Հրդեհաշիջման տարածքում բաց օջախներ չկան. ՆԳՆ-ն՝ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում հրդեհի մասին

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 19։00-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում հրդեհաշիջման տարածքում բաց օջախներ չկան: ՓԾ ստորաբաժանումների կողմից սահմանվել է հերթապահություն։

Հունվարի 5-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։

ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։

Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 137 հրշեջ-փրկարար։

Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։

Դեպքի վայրում են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանն ու փ/ծ փոխգնդապետ Արթուր Վարդանյանը։

Նախնական տվյալներով՝ այրվել է խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ մեկ ուղղաթիռ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին։

Կիսվել սոց․ ցանցերում