Սիրիшյում իսլшմիuտական ​​լրատվականների հրապարակած լուսանկարներում Գերմանիայի ԱԳ նախարարն անճանաչելի է դարձվել

Սիրիայի նոր իշխանություններին մոտ կանգնած իսլամիստական լրատվական ալիքները հրապարակել են Գերմանիայի ԱԳ նախարարի այցի լուսանկարները, որոնցում նախարարի մարմինն ու դեմքը հստակ չեն երևում:

Այս մասին գրել է Bild-ը:

Մասնավորապես, Almharar լրատվական ալիքը տարածել է լուսանկարներ, որոնցում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն անճանաչելի է դարձել «լղոզվածության» պատճառով, իսկ նրա ֆրանսիացի գործընկեր Ժան Նոել Բարոն առանց միջամտությունների է պատկերված սիրիացի քաղաքական գործիչների կողքին։

օօօօօօօօօօ.jpg (28 KB)

Նկատենք, որ Անալենա Բերբոքի այցի ժամանակ Սիրիայի դե ֆակտո ղեկավար ալ Ջուլանին հրաժարվել էր սեղմել կին նախարարի ձեռքը:

ոո.jpg (64 KB)

Սիրիական պաշտոնական «Սանա» լրատվական գործակալությունը պատկերները տարածել է առանց փոփոխությունների:

Կիսվել սոց․ ցանցերում