Կրեմլի կողմից Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու մասին լուրերը, որոնք հրապարակվում են Երևանին մոտ գտնվող Telegram–յան ալիքներում, հիմարություն են, դրանք նույնիսկ մեկնաբանության կարիք չունեն, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։ Ըստ նրա՝ նման հայտարարություններ անելուց և նման մեղադրանքներ առաջադրելուց առաջ անհրաժեշտ է ներկայացնել իրական փաստեր, որոնք կհաստատեն տեղեկությունը։
«Ինչ-որ վիրտուալ սխեմաներ հորինելը և դրա մասին ողջ աշխարհին բղավելը հիմար քաղաքական գործիչների գործն է: Նման հայտարարությունները տարածվում են Ռուսաստանի նկատմամբ թշնամանք հրահրելու համար։ Դա անհրաժեշտ է նրանց, ովքեր փորձում են խճճել իրավիճակը և հասնել իրենց նպատակներին»,- ասել է Կարասինը։
Ավելի վաղ «Բաղրամյան-26» Telegram–յան ալիքը հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի՝ իբր Կրեմլը հեղաշրջում է նախապատրաստում Հայաստանում։
