«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է իր անվան շուրջ տարածվող լուրերին. «Սերժ Սարգսյանը լկտի և էժանագին ստեր է տարածում իմ մասին: Ես հիմա չեմ լռելու, հակառակը՝ ոչնչացնելու եմ Սերժ Սարգսյանի գլխավորած ստի ու չարիքի կայսրությունը, որն այսօր համատեղ գործում է Նիկոլ Փաշինյանի հետ: Սերժ Սարգսյանն ընդդիմություն չէ, նրա գլխավոր սկզբունքը հետևյալն է. քանի դեռ ինքը շանս չունի, որ իրենք վերադառնան իշխանության, ուրեմն թող Նիկոլ Փաշինյանը մնա: Դա նշանակում է, որ պետք է սևացնել, հարձակվել բոլոր այն ուժերի, անձանց վրա, ովքեր կարող են այլընտրանք ներկայացնել Փաշինյանին: Դա է պատճառը, որ ես անձամբ թիրախավորվել եմ: Սերժ Սարգսյանը տարածում է, թե իբր ես նամակ եմ գրել Նիկոլ Փաշինյանին և նրանից պաշտոն եմ խնդրել: Դա լկտի սուտ է»: Թևանյանն ընդգծել է, որ նամակի մասին ինքը խոսել է 2020-ի պատերազմից օրեր անց՝ «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում. «Այդ նամակն իմ կողմից չի գրված եղել: Հայտնի զինվորական գործիչներից մեկը 2018-ին առաջարկեց սպասվող ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ համատեղ վերլուծություն, գնահատական, առաջարկ պատրաստել ու այն ներկայացնել Փաշինյանին: Ստացել էինք զրո արձագանք»,- նշել է Թևանյանը:

 

http://asekose.am/am/post/serj-sargsyane-lkti-ster-e-taracoum-im-masin-andranik-teanyan?fbclid=IwY2xjawHqCGJleHRuA2FlbQIxMQABHRI0yZITy7GqezW_KA0SbG9EYtD4RSNwKNOjA2pOidM-QCqkZ7Uyvlrz3A_aem_2vEuWKsGkTGDe0_gJaE-Pw

Կիսվել սոց․ ցանցերում