Սանկտ Պետերբուրգ-Սամարղանդ չվերթն իրականացնող Boeing 737-ը վթարային վայրէջք է կատարել

Սանկտ Պետերբուրգ-Սամարղանդ չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում:

Այս մասին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։

«Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում՝ կայունացուցիչի անսարքության պատճառով: Չվերթի 173 ուղևորներն ու անձնակազմը չեն տուժել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թռիչքի համար պատրաստվել է պահեստային ինքնաթիռ։

Ուրալի տրանսպորտի դատախազությունը հետաքննություն է սկսել։ Նշվում է, որ ստուգումը կազմակերպել է Սուրգուտի տրանսպորտային դատախազությունը։

Կիսվել սոց․ ցանցերում