2024 Թ–ԻՆ ՌԴ–ԻՑ ԱՐՏԱՔՍՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 80 ՀԱԶԱՐ ՄԻԳРԱՆՏ

Միգրացիոն կանոնները խախտելու համար 2024 թվականին ավելի քան 80 հազար միգրանտի արտաքսել են Ռուսաստանից։

Այս մասին տեղեկացնում է Դատական կարգադրիչների դաշնային ծառայությունը։

Ինչպես հայտնում է գերատեսչությունը, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ՌԴ-ից վտարվել են դատարանների որոշմամբ:

Նշենք, որ 2023 թվականին Ռուսաստանից 60 երկիր է արտաքսվել ավելի քան 44,2 հազար օտարերկրացի և քաղաքացիություն չունեցող անձ։ Իսկ 2022 թվականին 47 երկիր է արտաքսվել 26,6 հազար օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցները 2025 թվականի փետրվարի 5-ից կկարողանան ինքնուրույն որոշում կայացնել արտասահմանցիներին Ռուսաստանից վարչական վտարման մասին։

 

Կիսվել սոց․ ցանցերում