Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ախարարությունում կադրային մասով որոշակի փոփոխություններ կան, մասնավորապես, չեն նշանակվել նախարարի 2 տեղակալ և Ջրային կոմիտեի նախագահը, այստեղ որոշակի փոփոխություններ կանենք:
2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նա նշեց, որ ծանոթացել է «Հետք»-ի հոդվածին, համապատասխան գրություն են ուղարկել Դատախազություն՝ ուսումնասիրելու հոդվածում առկա նյութերը;
«Մեզ համար ցանկացած ծավալի անորակ աշխատանքն անընդունելի է, բայց պետք է հասկանանք նաև, որ գործ ունենք մեծ ծավալների հետ։ Այդքան մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն։ Սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի։ Մենք պլանավորում ենք ամբողջապես լավ որակի ճանապարհներ հանձնել շահագործման»։
Նախարարը հավելել է, որ իրենց ավելի շատ հետաքրքիր է հոդվածում առկա կապերի մասով հատվածները և հույս ունեն, որ Դատախազությունում այդ մասով ուսումնասիրություն կլինի։
