Համացանցում են հայտնվել Կալիֆոռնիայում մոլեգնած ուժգին հրդեհների հետևանքով Փասադենա քաղաքի գրեթե ամբողջությամբ այրված կադրերը թռչնի թռիչքի բարձրությունից։
Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայում բռնկված հրդեհների հետևանքով արդեն 10 մարդ է զոհվել:
Փասադենայում այրվել է նաև հայկական «Սահակ-Մեսրոպ» դպրոցը, որը հիմնադրվել է 1980 թվականին:
Հաղորդվում է, որ հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նահանգում աղետի ռեժիմ է սահմանել և չեղարկել այցը Իտալիա: