Բшյդենը հրաժեշտ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հրաժեշտի ելույթը կկատարի ժողովրդին հունվարի 15-ին՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հինգ օր առաջ։

Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։

«Չորեքշաբթի օրը՝ հունվարի 15-ին, ժամը 20:00-ին Նախագահը Օվալաձեւ աշխատասենյակից ազգին կհանձնի հրաժեշտի ուղերձը»,- ասված է հաղորդագրությունում։

Կիսվել սոց․ ցանցերում